կարևոր
575 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 15:07

Ծովասար համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ

Ծովասար համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ծանոթանում է նոր կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին։

Մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ համայնքը երբեք մանկապարտեզ չի ունեցել։

«Սուբվենցիոն ծրագրերում ունենք պետական, համայնքային և մասնավոր մասնաբաժիններ։ Այստեղ կան համայնքից ներդրողներ, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի և պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել»,- նշեց Սանոսյանը։

Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ սուբվենցիոն ծրագրերում ներառված է 3 բաղադրիչ։ Նրա խոսքով՝ երբ միանում են 3 սուբյեկտ՝ կառավարությունը, համայնքը և մասնավորը, ապա կատարած աշխատանքն ավելի շոշափելի է դառնում։

«Նմանատիպ կառույցներ ունենալը երեխաների, ապագա սերունդների զարգացման մեջ էական ներդրում է։   

Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի գույքի հարցը դեռ լուծված չէ, սակայն այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ։ Նա հավաստիացրեց, որ 2020 թվականի վերջին մանկարապարտեզի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված կլինեն։

«Մեզ մոտ մեկնարկել է նաև երկրորդ սուբվենցիոն ծրագիրը՝ արդեն սկսվել է ասֆալտապատումը, հիմնական աշխատանքներն արվում են»,- նշեց Մխիթարյանը։

Վարչապետ Փաշինյանը նաև ասաց, որ նախորդ տարի իրենք նպատակ են դրել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները բարեկարգ լինեն։

«Այս տարի արդեն իսկ ավարտվել են Վարդենիս-Շորժա հատվածում 20 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Մնացել է իրականացնել գծանշումները, կահավորանքը, ինչը կարվի մոտ 1 ամսում»,- շեշտեց ՀՀ տարածքային կառաավարման և ենթակառուցվածքների նախարա Սուրեն Պապիկյանը։

Գնել Սանոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ Սևանի շրջակայքում մոտ 50 կմ ասֆալտապատվել է։