կարևոր
427 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-17 14:41

Կյանքից հեռացել է ԵՊՀ վաստակաշատ դասախոս, հնագետ-պատմաբան Իգիթ Ղարիբյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ վաստակաշատ դասախոս, հնագետ-պատմաբան Իգիթ Ղարիբյանը

Կյանքի 83-րդ տարում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց ԵՊՀ վաստակաշատ դասախոս, հնագետ-պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի Ղարիբյանը։

Նա համալսարանական կրթությունից հետո նվիրել է կյանքը հնագիտությանը, գլխավորաբար զբաղվելով Լոռու բերդաքաղաքի, Գլաձորի, Բջնի բերդի եւ այլ վայրերի հնագիտական աշխատանքներով։

Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, ճարտարապետությանը եւ նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70-ից ավելի մենագրությունների եւ հոդվածների հեղինակ էր: Ողջ կյանքը դասավանդել է Երեւանի պետական համլասարանի պատմության ֆակուլտետում եւ այլ բուհերում։

Հոգեհանգիստը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ ժամը 17.00-ին «Անգել» սգո սրահում (հասցե՝ ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի):