19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Կյանքի 83-րդ տարում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց ԵՊՀ վաստակաշատ դասախոս, հնագետ-պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի Ղարիբյանը։
Նա համալսարանական կրթությունից հետո նվիրել է կյանքը հնագիտությանը, գլխավորաբար զբաղվելով Լոռու բերդաքաղաքի, Գլաձորի, Բջնի բերդի եւ այլ վայրերի հնագիտական աշխատանքներով։
Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, ճարտարապետությանը եւ նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70-ից ավելի մենագրությունների եւ հոդվածների հեղինակ էր: Ողջ կյանքը դասավանդել է Երեւանի պետական համլասարանի պատմության ֆակուլտետում եւ այլ բուհերում։
Հոգեհանգիստը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ ժամը 17.00-ին «Անգել» սգո սրահում (հասցե՝ ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի):