կարևոր
1586 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 14:55

Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»

Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մարզիչը կարող է դառնալ Ռոնալդ Կումանը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Կումանն արդեն սկսել են բանակցությունները և մոտ են համաձայնության հասնելուն: Նախնական լուրերի համաձայն, Կումանի հետ կատալոնական ակումբը կկնքի երկու տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: