11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
1992թ. օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել ԼՂ-ի Հադրութ քաղաքի ուղղությամբ:
Տեղի բնակիչները գոյամարտի օրերին շատ արհավիրքների ականատես եղան, սակայն հաջողությամբ դիմագրավելով մեծաթիվ հակառակորդին տեղի ինքնապաշտպանական ջոկատները փայլուն հաղթանակ տարան: Այնուհետեւ ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին եւ մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց առաջին պաշտպանական շրջանը:
Հենց օգոստոսի 15-ն էլ որոշվեց նշել Հադրութ քաղաքի վերածննդի եւ պաշտպանական շրջանի ստեղծման օր: Արցախում ավանդական դարձած միջոցառումը այս անգամ ուրիշ ձեւաչափով էր, մասնակցում էին նաեւ երիտասարդ սերունդի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում։