կարևոր
800 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 22:24

Նոր Զելանդիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է խորհրդարանական ընտրությունները

Նոր Զելանդիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է խորհրդարանական ընտրությունները

Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթինա Արդենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հետաձգումը կուսակցություններին բավականին ժամանակ կտա տարբեր պայմաններ պլանավորելու համար, որոնցում մենք նախընտրական արշավ կիրականացնենք»,-մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Արդենը:

Նա նշել է. «Մենք բոլորս մի նավակում ենք: Բոլորս արշավ կիրականացնենք նույն միջավայրում»:

Սկզբում ընտրությունները նշանակվել էին սեպտեմբերի 19-ին:

Նոր Զելանդիայի օրենքը պահանջում է, որ դրանք անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Նախնական քվեարկությունն այժմ երկրում կսկսվի հոկտեմբերի 3-ին: Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, որը հետաձգելու կոչ է արել, հայտարարել է, որ «հաղթել է առողջ բանականությունը»: