կարևոր
895 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 12:30

Անցած շաբաթ ՀՀ-ում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Անցած շաբաթ ՀՀ-ում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Օգոստոսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 232 հրդեհի, երկու փլուզման, մեկ քարաթափման, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 11 ինքնասպանության փորձի, 29 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 128 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ինը քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: