կարևոր
1509 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 12:22

Առաջին անգամ կկայանա 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Առաջին անգամ կկայանա 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ կանցկացնի FIBA 3x3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Մրցաշարը կանցկացվի FIBA 3x3 պաշտոնական կանոններին համաձայն։ Յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային վարկանիշ։ Այն կկայանա օգոստոսի 23-ին Երևանի Կասկադի հարակից տարածքում: