Մոսկվայում եւս 819 պացիենտ է ապաքինվել կորոնավիրուսից. Ռուսաստանի մայրաքաղաքի բժիշկները GOVID-ից բուժել են գրեթե 198 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», օգոստոսի 17-ին լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան:
«Ապաքինվածների թվաքանակը Մոսկվայում շարունակում է ավելանալ: Անցած օրվա ընթացքում բուժում անցնելուց հետո ապաքինվել է եւս 819 պացիենտ: Վարակից ապաքինված մարդկանց թիվը հասել է 197 հազար 962-ի»,-հայտնել է փոխքաղաքապետը։