կարևոր
982 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 11:29

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 5, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 9 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 046 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ օգոստոսի 12-ից, ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։