30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում:
Նախորդ օրը կատարվել է 284 թեստավորում, որից 246-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 38 նոր դեպք և 71 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է: