կարևոր
1083 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 10:45

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշված է Արմեն Սարգսյանի ուղերձում: 

Հայաստանի նախագահը Ջոկո Վիդոդոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: