կարևոր
1306 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 10:28

Բռնցքամարտիկները հավաքի են մեկնել Ուկրաինա

Բռնցքամարտիկները հավաքի են մեկնել Ուկրաինա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ մեկնել են Խարկով, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ուկրաինայի ընտրանու անդամների հետ:

Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր: Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ ուկրաինական հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ուկրաինա մեկնելուց առաջ մարզիկները կորոնավիրուսի թեստեր են հանձնել: 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է: