կարևոր
944 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 09:42

Ճապոնիայում ռեկորդային ջերմաստիճան են արձանագրել

Ճապոնիայում ռեկորդային ջերմաստիճան են արձանագրել

Ճապոնիայում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել. Սիձուոկայի պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի կենտրոնում ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ 41,1 աստիճան, հաղորդում է РИА Новости-ին։

Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ նույն ջերմաստիճանը գրանցվել է 2018 թվականի հուլիսի 23-ին Սայտամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում:

Օգոստոսին ամբողջ Ճապոնիայում տաք եղանակ է սահմանվում։ Տոկիոյում ներկայումս ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի։ Շոգ եղանակը կտեւի նաեւ առաջիկա օրերին։ Ճապոնիայի տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են անում պաշտպանվել ջերմային հարվածի սպառնալիքից։ Անցյալ տարի ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով, նրանցից 126-ը մահացել է: