09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում, Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Shamshyan.com-ի հաղորմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: