ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին խոստովանել է, որ կցանկանար անձամբ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ ԱՄՆ-ի նոյեմբերին կայանալիք ընտրությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պաշտոնյաները տարբերակներ են դիտարկում նախագահների հաջորդ հանդիպման տեղի և ժամանակացույցի վերաբերյալ: Հավանական է համարվում, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա հաջորդ ամիս Նյու Յորքում:
Իրավիճակին քաջատեղյակ պաշտոնյաները հաղորդել են, որ գագաթնաժողովի նպատակը կլինի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի հարցում առաջընթացի գրանցումը:
Ըստ աղբյուրի՝ Թրամփը ցանկանում է այդ հանդիպումն օգտագործել որպես իր բանակցելու և գործարքներ կնքելու ունակությունները ցուցադրելու հնարավորություն ընտրություններից առաջ: