Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Բելառուսում իրավունքի հարգման, երկխոսության և բռնությունից հրաժարվելու կոչ է արել: Այս մասին փոխանցում է РИА Новости-ին։
Ֆրանցիսկոս պապը նաեւ հայտարարել է, որ հիշում եւ աղոթում է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ դրամատիկ իրադարձությունների կապակցությամբ:
Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, երբ հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի տվյալներով, նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:
Ցույցերը ճնշում են ուժայինները, ցուցարարների նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ։ Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 6,5 հազար մարդ ձերբակալվել է։ Անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: