ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աբովյանում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին։ Սուրբ Հովհաննես եկեղեցու բակը բազմամարդ է եղել, պատարագից հետո Ծառուկյանը զրուցել է ներկաների հետ, լուսանկարվել նրանց հետ։
Գագիկ Ծառուկյանն արձագանքել է երիտասարդների՝ կրթության չափորոշիչների հետ կապված մտահոգություններին։ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ ԲՀԿ երիտասարդական թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվի դպրոցական ծրագրից։