կարևոր
1718 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-16 20:16

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67 279 ստուգում

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67 279 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 15-ի դրությամբ իրականացվել է 67 279 ստուգում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։