20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 969-ով, ընդհանուր թիվը հասել է 922 853-ի: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ТАСС-ը։
Մեկ օրում վարակվածների թիվը շաբաթվա մեջ երկրորդ անգամ 5 000-ից պակաս է եղել։ Տվյալների համաձայն՝ օրական աճն առաջին անգամ իջել է մինչեւ 0,5 տոկոս:
Աճի նվազագույն տեմպերը մեկ օրում գրանցվել են Նենեցկի ինքնավար օկրուգում (0,0%), Մոսկվայի մարզում (0,2%), Հյուսիսային Օսիայում (0,2%), Մոսկվայում (0,3%), Տիվայի Հանրապետությունում (0,3%), Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում (0,3%), Բրյանսկի մարզում (0,3%), Տուլայի մարզում (0,3%), Անդրբայկալի երկրամասում (0,3%), Չեչնիայի Հանրապետությունում (0,3%), Լիպեցկի մարզում (0,3%):
Մասնավորապես, նոր 688 դեպք է հայտնաբերվել Մոսկվայում, 163 - ը՝ Սանկտ Պետերբուրգում, 154-ը՝ Մոսկվայի մարզում, 150 - ը՝ Սվերդլովսկի մարզում, 129 - ը՝ Ստավրոպոլի երկրամասում և Ռոստովի մարզում ։
Ներկայումս երկրում կորոնավիրուսային վարակից բուժումը շարունակում է 174 200 մարդ ։