կարևոր
1652 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-16 17:15

Ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացնում է 16-ամյա տղայի առողջական վիճակի մասին, որը գլորվել էր ժայռից։

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։