կարևոր
1289 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-16 16:20

Արմավիրի մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. կա վիրավոր

Արմավիրի մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: