ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին` ժամը 12։09-ին, ահազանգ է ստացել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։