Օգոստոսի 15-ի դրությամբ Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ։ Այս մասին հայտնել է Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը, նշելով, որ՝ փետրվարի 21-ից սկսած՝ երկրում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է 397 դեպք, երեք մարդ մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքի իշխանությունների հետ համատեղ առողջապահության նախարարությունը մեկուսացնում է բնակելի թաղամասեր, որտեղ գրանցվել է վարակման օջախը»,-ասել է նա։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շաբաթ անվտանգության ուժերը փակել են Բարջա քաղաքից դեպի Բեյրութի հարավ տանող ճանապարհը։
«Եթե իրավիճակը չբարելավվի երկու շաբաթվա ընթացքում, ապա մենք ստիպված կլինենք սահմանել մեկուսացման ամենօրյա ռեժիմ»-ընդգծել է նա։