կարևոր
2752 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-16 11:00

Լիբանանահայությանն օժանդակելու նպատակով` ՀՕՄ դրամահավաքի ընթացքում հանգանակվել է  ընդհանուր առմամբ 600․000 դոլար գումար

Լիբանանահայությանն օժանդակելու նպատակով` ՀՕՄ դրամահավաքի ընթացքում հանգանակվել է  ընդհանուր առմամբ 600․000 դոլար գումար

Հայ Օգնության միությունը տեղեկացնում է, որ Լիբանանահայությանն օժանդակելու նպատակով կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակվել է  ընդհանուր առմամբ 600,000 դոլար գումար: Նվիրատվությունները դեռեւս շարունակվում են։ 

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրաբերեցին, աջակցեցին և կողք կողքի կանգնեցին: Լիբանանի՝ հայ համայնքը շնորհակալություն է հայտնում ձեզ: ՀՕՄ-ը եւս իր երախտիքն է փոխանցում բոլորին։ Նվիրատվությունները ստացվեցին բազում ջանքերի արդյունքում: Եւ այս ամենը  պատկանում է մեզ բոլորիս, մեր համախոհներին և դոնորներին, ովքեր օգնեցին մեզ: Մեր ժողովրդի ուժն է, որը մեզ ապրեցնում է: Ժողովրդի համար, ժողովրդի հետ միասին ու մշտապես: Խնդրում ենք, շարունակե՛ք աջակցել մեզ: Շարունակե՛ք ապավինել Լիբանանի մեր եղբայրներին ու քույրերին»,- ասված է ՀՕՄ-ի տարածած հայտարարության տեքստում:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, ՀՕՄ-ի եւ Երկիր մեդիայի կողմից, իրականացվեց դրամահավաք մարաթոն, որի ժամանակ իրենց ելույթներով հանդես եկան բազմաթիվ հայտնի երգիչ երգչուհիներ, հայտնի դեմքեր։