կարևոր
1167 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-15 22:01

Օդանավակայանի փողոցի հողատարածքներից մեկում հրդեհ է բռնկվել

Օդանավակայանի փողոցի հողատարածքներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 15-ին` ժամը 13:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդանավակայանի թիվ 50 փողոցի հողատարածքներից մեկում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 15:14-ին: Այրվել է խոտածածկույթ (5000 քմ), չբնակեցված վագոն-տնակի (20 քմ) ներսի փայտյա երեսպատումը, կենցաղային իրեր, մոտակայքում գտնվող չշահագործվող «LADA» մակնիշի ավտոմեքենայի թափքը։