կարևոր
1819 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-15 21:06

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: