կարևոր
1846 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-15 19:17

Հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. փրկարարները նրան տեղափոխել են Իջևանի ԲԿ

Հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. փրկարարները նրան տեղափոխել են Իջևանի ԲԿ

Օգոստոսի 15-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Անուշ Հ․-ին (ծնված 1969 թ.) մոտ 500 մետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխել Իջևանի ԲԿ: