կարևոր
1698 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-15 17:20

Քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին

Քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին

Օգոստոսի 15-ին, ժամը 13։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։