կարևոր
1269 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-15 16:55

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին՝ Ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին՝ Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահի ուղերձում։