11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1321 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1088 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7597 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 249 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: