29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում առկա հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի իրավիճակը վտանգ է նաև Ռուսաստանի Դաշնության համար:
«Բելառուսի դեմ ծրագրված ագրեսիա է ծավալվում: Պետք է կապվել Պուտինի հետ, որովհետև սա վտանգ է ոչ միայն Բելառուսի համար: Ես ցանկանում եմ ասել, որ այսօր Բելառուսի պաշտպանությունը, ոչ պակաս պաշտպանություն է նաև մեր տարածաշրջանի և դաշնակից պետության համար: Եթե բելառուսները չդիմանան, այս ալիքը կգնա այնտեղ»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: