362 դիտում, 2020.08.15 14:41

Նեպալում սողանքների զոհ է դարձել ավելի քան 16 մարդ

Նեպալում սողանքների զոհ է դարձել ավելի քան 16 մարդ

Հորդառատ անձրեւների հետեւանքով սողանքներ են գրանցվել Նեպալում, մասնապես՝ Չինաստանին սահմանակից Սինդհուպալչոկ շրջանում:

Առնվազն 16 զոհ կա, եւս 38 մարդ էլ անհետ կորած է համարվում: Փլուզված հողային զանգվածի տակ է մնացել մոտ 30 տուն, որոնց մի մասը վերակառուցված է եղել Նեպալի 2015 թ. ավերիչ երկրաշարժից հետո: