292 դիտում, 2020.08.15 13:05

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին

Օգոստոսի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին:  

Հանդիպման ընթացքում Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ներկայացրել է Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությունը եւ դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մոտեցումները, նաեւ անդրադարձել է Հայ Եկեղեցու եւ ավանդական մյուս եկեղեցիների միջեւ ձեւավորված միջեկեղեցական, ծիսական փոխհարաբերություններին ու առկա խնդիրներին:

Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն էլ զրույցի ժամանակ խոսել է Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների ու դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների մասին: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ անընդունելի է համարում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին բաղադրիչի դպրոցից դուրս բերելը: