23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Օգոստոսի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին:
Հանդիպման ընթացքում Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ներկայացրել է Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությունը եւ դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մոտեցումները, նաեւ անդրադարձել է Հայ Եկեղեցու եւ ավանդական մյուս եկեղեցիների միջեւ ձեւավորված միջեկեղեցական, ծիսական փոխհարաբերություններին ու առկա խնդիրներին:
Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն էլ զրույցի ժամանակ խոսել է Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների ու դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների մասին: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ անընդունելի է համարում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին բաղադրիչի դպրոցից դուրս բերելը: