274 դիտում, 2020.08.15 12:53

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար

Եվրոպական միությունը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները որակում է ոչ ազատ եւ ոչ արդար: Ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին նշված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Կառույցի 27 անդամ պետությունների արտգործնախարարները կոչ են արել Բելառուսի իշխանություններին դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ եւ անընդունելի բռնությունները, նաեւ անհապաղ ազատ արձակել անօրինական ձերբակալված բոլոր անձանց:

Նախարարները համաձայնել են՝ անհրաժեշտ է պատժել բռնության, բռնաճնշումների եւ ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց:

Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանն առանձին անդրադարձել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը: Նա «Թվիթեր»-ում գրել է, որ Եվրամիությունն արդեն սկսել է անհատների ցուցակի կազմումը: