200 դիտում, 2020.08.15 12:44

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»,-ասված է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կորեական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու ժողովուրդների։