23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»,-ասված է ուղերձում:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կորեական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու ժողովուրդների։