392 դիտում, 2020.08.15 12:09

Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել Իրանի դեմ զենքի վաճառքի արգելքի երկարաձգմանը

Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել Իրանի դեմ զենքի վաճառքի արգելքի երկարաձգմանը

Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել Իրանի դեմ զենքի վաճառքի արգելքի երկարաձգմանը:

ՄԱԿ Անվտանգության Խորհրդի քվեարկության ժամանակ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են քվեարկել բանաձեւին, իսկ 11 երկիր, այդ թվում՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ձեռնպահ են մնացել:

Բանաձեւին կողմ են քվեարկել միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկյան հանրապետությունը:

Նշենք, որ Իրանին զենք չվաճառելու ժամկետն ավարտվում է այս տարի հոկտեմբերին: Իրանի արտգործնախարարությունից արդեն հայտարարել են, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում քվեարկության ձախողումից, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում: