192 դիտում, 2020.08.15 10:56

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողու-թյուն¬ներ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ուղերձում: