Աշխատանքն Իջևանի Բլբուլյան փողոցում եռում է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել:
Մեկ այլ գրառմամբ վարչապետը հայտնել է, որ նորոգվում է նաև Իջևանի Մայիսի 28-ի փողոցը։
«Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում»,- գրել է վարչապետը։