290 դիտում, 2020.08.14 22:59

Գառնու խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը ավարտվելու է այս տարի

Գառնու խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը ավարտվելու է այս տարի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։

«Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:

Աշխատանքների ավատից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:

Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի»,- նշված է հաղորդագրության մեջ: