380 դիտում, 2020.08.14 21:11

Բելառուսում ահազանգում են խոշտանգումների մասին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Եվրամիության արտգործնախարարները քննարկում են նաեւ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է՝ կան ապացույցներ, որ Բելառուսի ոստիկանությունը բռնություն է կիրառել ձերբակալված ցուցարարների նկատմամբ:

Խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները քննադատել են նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքում է մեղադրանքները:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։