414 դիտում, 2020.08.14 20:36

Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից

Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հաղորդել է անձամբ Գասպարյանը ու ջնջել ֆեյսբուքի իր էջը:

«Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի: Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ»,- գրել է Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արտակ Գասպարյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի անդամ: Ըստ մամուլի՝ նրան է պատկանում «Թելեգրամ» սոցիալական ցանցում հայտնի դարձած «Բաղրամյան 26» հարթակը, որն իր հրապարակումներում հաճախ թիրախավորում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:

Օրերս Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը հրապարկել էր այս «Թելեգրամ» ալիքի խմբագրի տվյալները, նշելով, որ նրա մուտքը Ռուսաստան պետք է արգելվի։