27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հաղորդել է անձամբ Գասպարյանը ու ջնջել ֆեյսբուքի իր էջը:
«Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի: Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ»,- գրել է Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արտակ Գասպարյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի անդամ: Ըստ մամուլի՝ նրան է պատկանում «Թելեգրամ» սոցիալական ցանցում հայտնի դարձած «Բաղրամյան 26» հարթակը, որն իր հրապարակումներում հաճախ թիրախավորում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:
Օրերս Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը հրապարկել էր այս «Թելեգրամ» ալիքի խմբագրի տվյալները, նշելով, որ նրա մուտքը Ռուսաստան պետք է արգելվի։