446 դիտում, 2020.08.14 19:49

BBC-ի եթերում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի «HARD-talk» հաղորդման ընթացքում:

Անդրադառնալով աղմկահարույց քրեական գործերին, նա նշել է, թե ինքը չէ, որ պետք է որոշի, թե ով պետք է կալանավորվի եւ ով պետք է ազատ արձակվի: Իր կառավարության նպատակն է` ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ եւ վարել հստակ հակա-կոռուպցիոն քաղաքականություն:

Իսկ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետը պատասխանել է նաեւ շատ այլ սուր հարցերի, այդ թվում հուլիսյան ռազմական գործողությունների ու դրա հետեւանքի մասին:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։