17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի ճանապարհի նախնական շինարարական աշխատանքները սկսել են օգոստոսի 13-ից:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ուղիղ եթերի ժամանակ՝ Սևանում իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների ընթացքին ծանոթանալու ժամանակ:
«Մենք այժմ գտնվում ենք Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասի ճանապարհին: Երբ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին եկել էի այստեղ՝ Սևանի քաղաքապետն ու սևանցիները հարց բարձրացրին, որ այս ճանապարհը շատ կարևոր է՝ այն կապում է Սևան քաղաքն ու մայրուղին: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է 30 տարի առաջ: Այն ժամանակ ես խոստացա, որ կլուծեմ այդ հարցը, քանի որ համայնքը չէր կարող, որովհետև նախագիծը շատ մեծ է: Երեկվանից արդեն այստեղ սկսվել են նախնական շինաշխատանքները»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհի վերանորոգումն ամբողջությամբ փոխելու է այդ թաղամասի կյանքը:
Վարչապետը նաև ընդգծեց՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իրենց հայտնել է, որ 2020 թվականին մարզում 121 կմ ճանապարհ ասֆալտապատվել է:
Փաշինյանը նաև դիմակներ բաժանեց տեղի բնակիչներին և հորդորեց անպայման դնել դրանք: