258 դիտում, 2020.08.14 23:41

Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ փոխադրամիջոցը

Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ փոխադրամիջոցը

Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ճանապարհորդների համար որ փոխադրամիջոցն է առավել անվտանգը: Այդ մասին, ինչպես ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդում է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1300 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ հարցման մասնակիցների քառորդ մասից ավելին (29 տոկոսը) իրենց առավելապես պաշտպանված է զգում ինքնաթիռում: Հնարավոր է՝ դա բացատրվում է նրանով, որ հարցվածների երկու երրորդը կարծում է, թե հանրանավի սալոնը կարծես ավելի հեշտ է ախտահանել, քան գնացքի վագոնը, նշում են փորձագետները: Համավարակի ժամանակ ե՛ւ օդանավակայանը, ե՛ւ կայարանը անվտանգության մակարդակով միանման են թվում հարցման մասնակիցների 40 տոկոսի համար: Դրա հետ մեկտեղ 30 տոկոսն ասել է, որ օդային նավահանգիստներում ավելի լավ են պահպանվում հատուկ միջոցառումները, եւ նույնքանն էլ իրենց առավել հարմարավետ են զգում երկաթուղային կայարաններում: Զբոսաշրջիկների կեսից պակաս մասը (44 տոկոսը) կարծում է, որ ճանապարհորդության ժամանակ դիմակներ կրելը պարտադիր է: «Կարելի է նաեւ առանց դրա» պատասխանը տվել է հարցվածների 33 տոկոսը:

Եվս մեկ երրորդը պատասխանել է. «Ինձ համար միեւնույն է»: Միեւնույն ժամանակ գնացքով ճանապարհորդների 70 տոկոսը պատմել է, որ դիմակ է կրում ողջ ուղեւորության ընթացքում: Յուրաքանչյուր հինգերորդը չի պահպանում դիմակի ռեժիմը: Ձեռնոց է կրում ուղեւորների 53 տոկոսը, 37 տոկոսը դրանց անհրաժեշտությունը չի տեսնում: Յուրաքանչյուր տասներորդը կողմնորոշվում է շրջապատի մարդկանց թվով. որքան շատ են նրանք, այնքան ավելի պատրաստակամությամբ են հարցվածներն օգտվում պաշտպանիչ միջոցներից։