266 դիտում, 2020.08.14 22:46

Թուրքիան կպատասխանի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու բոլոր փորձերին. Էրդողան

Թուրքիան կպատասխանի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու բոլոր փորձերին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ իր երկիրն առանց պատասխանի չի թողնի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու փորձերը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 14-ին այդ մասին Թուրքիայի ղեկավարն Անկարայում հայտնել է լրագրողներին ուրբաթ օրվա աղոթքից հետո:

«Թուրքիան առանց պատասխանի չի թողնի ցանկացած հնարավոր հարձակում իր քաղաքացիական նավերի վրա: Արեւելյան Միջերկրականում Oruс Reis նավի երկրաբանական հետախուզության աշխատանքները կտեւեն մինչեւ օգոստոսի 23-ը»,- ընդգծել է Էրդողանը։