304 դիտում, 2020.08.14 18:18

«Մերկուրին վտանգի մեջ է». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր Մեդիա»-ի երեկոյան եթերում

«Երկիր Մեդիան» այսօր՝ օգ​ոստոսի 14-ին, առաջարկում է դիտել «Մերկուրին վտանգի մեջ է» (Мекурий в опасности) ֆիլմը։

Այն նկարահանվել է 1998 թվականին, ռեժիսորն է Հարոլդ Բեքեր​ը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Արտ Ջեֆրիսը պաշտպանում է Դաշնային անխիղճ գործակալներից Սայմոնը, ով կարողացել է բացել նոր՝ «ոչ գաղտնագրման ենթակա» կառավարական կոդը: Սայմոնը կարողանում է կարդալ «Մերկուրին», այնքան հեշտ, ինչպես մյուս երեխաները կարդում են գրքեր:

Այս ունակությունները սպառնալիքի տակ են դնում միլիարդ դոլար արժողությամբ նորագույն մշակման գոյության իմաստը, հատկապես, եթե Միացյալ Նահանգների թշնամիները տեղեկանան արտասովոր տղայի մասին եւ գողանան նրան։

Ծրագրի ղեկավար Նիկ Կուդրոուն հրամայում է վերացնել «երկրի անվտանգության սպառնալիքը», սակայն նա հաշվի չի առնում, որ գործին խառնվում է Ջեֆրիսը: Արյունոտ մարդասպանների կողմից հետապնդվող Սայմոնն ու Ջեֆրիսը հասկանում են, որ ոչ մեկին չի կարելի վստահել:

Դետեկտիվը որոշում է, որ փրկության միակ հույսը՝ օգտագործել Սայմոնի զարմանալի ունակությունները եւ կոչ ուղարկել մարդասպաններին ի պատասխան:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։